Նիկոլ Փաշինյանը կնոջ ու կրտսեր դուստրերի հետ ուղիղ միացմամբ ներկայացրել է կառավարական առանձնատունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է կառավարական առանձնատունը:
Վարչապետն կնոջ՝ Աննա Հակոբյանի, ինչպես նաև կրտսեր դուստրերի՝ Շուշանի և Արփիի հետ նախ ցույց է տվել առանձնատան սենյակները, ապա՝ բակն ու հանգստի հատվածը:
Նա նաև ցույց է տվել տարածքում գտնվող առանձնատներից մեկը, որում, ըստ նրա ունեցած տեղեկության, բնակվել են խորհրդային շրջանի ղեկավարները, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանը, հետո արդեն նորանկախ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները:
Վարչապետը խոստացել է այսօր կրկին ուղիղ հեռարձակմամբ հանդես գալ և խոսել դատական համակարգի մասին: