211652_close_icon

Ֆրանսիայում հսկայական օձը 3 ամիս «բնակվել է» կոյուղում

views-count25496 դիտում article-date 21:43 29-06-2017
Ֆրանսիայում փրկարարներին հաջողվել է բռնել հսկայական օձին, որը 3 ամիս մնացել էր կոյուղում: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Օձն անհետացել էր այն ժամանակ, երբ տերը մոռացել էր նրան փակել և դուրս էր եկել տանից: Կենդանին մտել է կոյուղի և ամեն անգամ, դուրս գալով այնտեղից, վախեցրել հարևաններին: Փրկարարները նրան բռնել են թակարդի միջոցով և հանձնել կենդանաբանական այգի:

Նմանատիպ նյութեր