211652_close_icon
views-count605 դիտում article-date 13:40 02-11-2019

Մարզերում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

*** Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 1-ին, ժամը 11.30-ի սահմաններում, բաժին է ներկայացել Բերքառատ գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել է «ՍՊՇ» գրառմամբ ատրճանակ և 17 տարբեր տրամաչափի փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 1-ին, ժամը 11-ի սահմաններում, Մեծ Մասրիկ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել «ԻԺ 18Ե» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, նռնակի պայթուցիչ և տարբեր տրմաչափի 52 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր