211652_close_icon
views-count63869 դիտում article-date 22:19 01-11-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 27-ամյա վարորդը ЗИЛ մակնիշի բեռնատարով կամրջից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Վիգեն Ն-ն իր վարած ЗИЛ մակնիշի 42 ԼՕ 950 համարանիշի ավտոմեքենայով Սոլակ գյուղի վերջնամասում դեռևս անհայտ պայմաններում կորցնելով ավտոմեքենայի ինքնակառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջի վրայից ընկնելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում՝ բախվելով ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 56-ամյա Զոհրաբ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել գյուղացիները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մանուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր