ՖԻԴԵ-ի աղյուսակ. Արոնյանը նորից լավագույն տասնյակում է
ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի 100 լավագույն շախմատիստների նոր աղյուսակը:
Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը առաջադիմել է 7 աստիճանով և նորից ընդգրկվել լավագույն տասնյակում: Այժմ նա 7-րդ հորիզոնականում է:
Հայաստանի շախմատիստներից լավագույն 100 շախմատիստների ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանը՝ 47-րդ, և Հրանտ Մելքումյանը՝ 79-րդ:
Ցանկը շարունակում է գլխավորել Մագնուս Կառլսենը: