«Սևւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, որը դեռ չի մակագրվել։ Այս տեղեկությունը Գուլանյանը հաստատեց [url=https://news.am/arm/news/542129.html?fbclid=IwAR1iWhugcTxGAH1mr6MTjdYBaq8GYF9Zofm-wglu-1nSlojiaV21fduK3bc]NEWS.am[/url]-ի հետ զրույցում։
«Արդեն երկար ժամանակ է` գրել եմ դիմումը, բայց դեռ ընթացք չկա»,-նշեց Գուլանյանը՝ հավելելով, որ սա իր առաջին դիմումը չէ։
Նա հայտնեց, որ նպատակ ունի տեղափոխվել բիզնես ոլորտ․ «Ցանկանում եմ տեղափոխվել միջազգային բիզնես ոլորտ, գիտարտադրական ոլորտ, որն ինձ հոգեհարազատ ոլորտ է»։