Շվեյցարիայի կենդանաբանական այգու ռեստորանում գազանների մսով ուտեստներ են առաջարկել
Շվեյցարիայում սկանդալ է հասունանում այդ երկրի կենդանաբանական այգիներից մեկի շուրջ: Բանն այն է, որ Ցյուրիխի կենդանաբանական այգում գործող ռեստորանի ճաշացանկում ներառված են նույն այգու գազանների մսով ուտեստներ:
Փաստը վրդովեցրել է իրավապաշտպաններին:
Այգու ներկայացուցիչներից մեկը՝ Մարտին Կիլշենմաննը, արդարացնում է ռեստորանի գոևրծունեությունը՝ ասելով. «Տարեկան շուրջ 100 վարազ և եղնիկ է ծնվում: Իսկ տեղի անբավարարության պատճառով էլ նրանք հայտնվում են ռեստորանի այցելուների ափսեներում»:
Շվեյցարիայի գազանների պաշտպանության հանրային կոմունայի նախագահ Հորգեն Ռուֆ Վիդները հայտարարել է, ավելի մարդկային կլիներ, եթե նախապես քայլեր ձեռնարկվեին գազանների ծնելիությունը կանխելու դեմ, այլ ոչ ուտեին իրենց իսկ կողմից խնամվող գազաններին: