Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղարին. քննարկվել են 2 հանրապետությունների անվտանգությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: