5271 դիտում
09:11 01-11-2019
Ինչո՞ւ է Մոսկվային անհանգստացրել ամերիկյան ակտը. ՌԴ-ն սրում է հարցը․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը նոր թափ կհաղորդի գործընթացին, նախօրեին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դարձյալ շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին, նաև ամերիկահայ կազմակերպություններին տարիների ջանքերի համար:
Իսկ ինչպե՞ս կանդրադառնա ճանաչումը ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչման, այլ նաև հայ-ամերիկյան հարաբերության ընթացքի վրա, որը Հայաստանի համար, իհարկե, ոչ պակաս քաղաքական նշանակություն ունեցող հարց է, ընդ որում թե՛ հայկական հարցի՝ ներառյալ Արցախի հարցը, թե՛ ընդհանրապես Հայաստանի պետական զարգացման և անվտանգության օրակարգի տեսանկյունից:
Այստեղ, ի դեպ, բավականին նկատելի է մի երևույթ, որ հաջորդել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում բանաձևի ընդունմանը: Հայաստանում մի շարք շրջանակներ, ամենատարբեր կապերով, և այդ թվում նաև ռուսական մեդիափորձագիտական տիրույթի հետ կապերով, շտապեցին, այսպես ասած, նվազեցնել, կամ նույնիսկ նսեմացնել բանաձևի քաղաքական նշանակությունն ու ընդունման փաստը:
Տողատակում ակնառու էր խանդը կամ նոր իշխանության նկատմամբ՝ հանկարծ չարձանագրել այդ իշխանության շրջանում ճանաչման գործընթացի որևէ ձեռքբերում, և նաև խանդը հայ-ամերիկյան հարաբերության նկատմամբ: Այդ ֆոնին էլ հատկապես ուշագրավ էր նախօրեին Հայաստանում ՌԴ դեսպանատան տարածած հայտարարությունը, որտեղ Մոսկվայի դիվանագիտական ներկայացուցչությունը դժգոհում է Հայաստանում «արևմտյան ֆինանսավորմամբ» ՀԿ-ների և ԶԼՄ-ների հայ-ռուսական հարաբերության հանդեպ բացասական քայլերից: Թեև ներկայացված չեն մանրամասն օրինակներ, այդուհանդերձ կասկածից վեր է, որ այստեղ սլաքն ուղղվելու է ամերիկյան կողմ:
Ի՞նչն է այդպես անհանգստացրել Ռուսաստանին, այն դեպքում, երբ Երևանը ոչ միայն կասկածի տակ չի դրել հայ-ռուսական դաշնակցային հարաբերության որևէ ասպեկտ, այլ հակառակը՝ ամենատարբեր առիթներով, և վերջին՝ ՌԴ պաշտպանության նախարարի այցի առիթով էլ վերհաստատել է հարաբերության ընդգրկուն ու ռազմավարական բնույթը:
Թե՞ Ռուսաստանը այսպես ասած սրում է հարցը ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ առաջիկայում Հայաստան սպասվելիք այցից առաջ՝ նկատի ունենալով այն, որ ԱՄՆ-ում կատարված քաղաքական ակտը անուղղակի, սակայն որոշակի դիրքային ուժ է հաղորդում նաև Հայաստանին, և Լավրովի հայաստանյան այցից առաջ ռուսական կողմը փորձում է իր հերթին ձեռք բերել որոշակի դիրքային առավելություն և այդ իսկ պատճառով փորձում է չեզոքացնել Երևանին ուժ հաղորդող գործոնը և, միաժամանակ, այսպես ասած ստեղծել «դիտողության» առիթ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3124 դիտում
16:37 25-12-2021
Եթե 2016-ից Արցախը «տված էր», ինչո՞ւ էր իրավիճակը սրում. ուզու՞մ էր արագ ամեն ինչ հանգուցալուծվի. պատգամավոր
3166 դիտում
10:55 20-10-2018
Ինչո՞ւ Միլսի դիտարկումները մտահոգեցին Մոսկվային․ «168 ժամ»
Այս բաժնից
460 դիտում
07:18 16-05-2024
Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ»
589 դիտում
23:08 15-05-2024
Ընթացք է տրվել Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանը
550 դիտում
09:02 15-05-2024
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի և ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»