211652_close_icon
views-count827 դիտում article-date 03:15 01-11-2019

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները բացահայտել են բջջային հեռախոսի գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում մի երիտասարդ հաղորդում տվեց, որ «Անգլիական» այգում գողացել են իր թանկարժեք բջջային հեռախոսը։ Բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են գողությունը կատարած անձի ինքնությունը։ Մասիսի բնակիչ, 28-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախապատրաստվում են նյութեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր