211652_close_icon
views-count1618 դիտում article-date 21:44 31-10-2019

Նեապոլի քաղաքապետը ոգևորությամբ է ընդունել Նեապոլն ու Երևանը քույր քաղաքներ դարձնելու առաջարկը

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել է Նեապոլի քաղաքապետ Լուջի Դե Մաջիստրիսի հետ: Կողմերը քննարկել են Նեապոլն ու Երևանը քույր քաղաքներ դարձնելու գաղափարը: Նեապոլի քաղաքապետը ոգևորությամբ է ընդունել այս առաջարկը: Արարատ Միրզոյանի խնդրանքով Լուջի Դե Մաջիստրիսը պատմել է Նեապոլի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների և դրանց լուծումների մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ Ազգային ժողովի նախագահը նույն օրը հանդիպել է նաև Նեապոլի պրեֆեկտ Կարմելա Պագանոյի հետ: Վերջինս Արարատ Միրզոյանի խնդրանքով ներկայացրել է Իտալիայի տարածքային կառավարման առանձնահատկությունները և ենթակառուցվածքները, ինչպես նաև պատմել է սոցիալական խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու մեխանիզմները Իտալիայի պրեֆեկտուրաների միջոցով: Պաշտոնական այցի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Կրեշենցո Սեպեի հետ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել կարդինալին` հայկական հետքն ու մեր համատեղ հոգևոր ժառանգությունը Իտալիայում, հատկապես Նեապոլում հրաշալի պահպանելու համար: Կարդինալ Սեպեն, բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջև մշակութային և հոգևոր կապերը, պատմել է Նեապոլում հայկական հետքի մասին։

Նմանատիպ նյութեր