628 դիտում
14:59 11-06-2023
Երևանը և Մինսկը քույր քաղաքներ դառնալու համաձայնագիր կստորագրեն
Արդեն պատրաստ է Երևանի և Մինսկի քույր քաղաքներ դառնալու համաձայնագիրը, և այն կստորագրվի Երևանի քաղաքապետի Մինսկ այցելության ժամանակ։ Այս մասին belta.by-ի հարցազրույցում ասել է Բելառուսում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը։
Խումարյանի խոսքով՝ առեւտրատնտեսական համագործակցությանը նպաստում է համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը հերթագայությամբ նիստեր է վարում Հայաստանում եւ Բելառուսում։
Նա նաեւ ուշադրություն է հատկացրել միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը։ Բելառուսի Ազգային ժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել Մինսկում հունիսի 6-ին։
Բելառուսը եւ Հայաստանը հաջողությամբ փոխգործակցում են տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում։
«Շատ կարեւոր է միմյանց փոխադարձաբար ճանաչելը»,- ընդգծել է Հայաստանի դեսպանը։ Նա համոզված է, որ դրան կնպաստի նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումը։
«Մասնավորապես, հունիսի 29-ին Մինսկում տեղի կունենա բաց ցուցահանդես, որը կկազմակերպվի Հայաստանի եւ Բելառուսի դեսպանությունների, ԲԵԼՏԱ-ի եւ «Արմենպրեսի» հետ համատեղ։ Կներկայացվեն Հայաստանը բելառուս ֆոտոթղթակիցների եւ Բելառուսը՝ հայ ֆոտոթղթակիցների աչքերով,- շարունակել է դիվանագետը։- Մայիսին մեր երկրում էր հայ ֆոտոլրագրողը, որպեսզի լուսանկարեր Բելառուսի գեղեցկությունը, այդ թվում կանճրակի՝ ռապսի անսահման արեւաշող դաշտերը. դա շատ անսովոր է մեզ համար եւ տպավորում է իր գեղեցկությամբ։ Հայկական լանդշաֆտին ավելի շատ բնորոշ են լեռները։ Բելառուս ֆոտոլրագրողն իր հերթին կպատմի Հայաստանի մասին»։

Նմանատիպ նյութեր
1837 դիտում
21:44 31-10-2019
Նեապոլի քաղաքապետը ոգևորությամբ է ընդունել Նեապոլն ու Երևանը քույր քաղաքներ դարձնելու առաջարկը
951 դիտում
19:43 08-06-2015
Գլենդելն ու Գյումրին հռչակվեցին քույր քաղաքներ
2511 դիտում
16:32 20-11-2015
Էջմիածինը և Վրաստանի Մցխեթա քաղաքները այսուհետ քույր քաղաքներ են
Այս բաժնից
601 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
877 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1069 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ