211652_close_icon
views-count2129 դիտում article-date 20:13 31-10-2019

Շախմատի Եվրոպայի առաջնություն. Տղամարդիկ պարտվեցին, կանայք հաղթեցին

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1.5-2.5 հաշվով զիջեց Անգլիայի ընտրանուն և գործնականում զրկվեց մեդալների համար պայքարից: Մրցաշարում իր երկրորդ պարտությունը կրեց Հայկ Մարտիրոսյանը: Մնացած 3 խաղատախտակի վրա խաղաղ դաշն կնքվեց: Իսկ ահա Հայաստանի կանանց հավաքական հերթական հաղթանակը տարավ և մրցակիցն այս անգամ Սերբիայի ընտրանին էր` 2,5 - 1,5:Հայաստանի հավաքականից հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, պարտվեց Մարիա Գևորգյանը, ոչ-ոքի խաղաց Աննա Սարգսյանը: Այս հաղթանակի շնորհիվ մեր կանանց թիմը վաստակեցին 10 միավոր և շարունակում է լավ հնարավորություններ պահպանել մրցանակային տեղերի համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր