211652_close_icon
views-count1293 դիտում article-date 20:37 31-10-2019

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակական է

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աղավնաձոր գյուղի հարակից անտառամասում ապօրինի ծառահատում է կատարվում: Կոտայքի իրավապահների համատեղ միջոցառման շնորհիվ պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարում է նույն գյուղի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նա մատնացույց է արել դեպքի վայրում իր հատած տարբեր տեսակի և տրամաչափի 21 ծառի կոճղերը: Տղամարդն իր բենզասղոցով ներկայացվել է բաժին և տվել բացատրություն: Վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր