211652_close_icon
views-count1057 դիտում article-date 16:24 02-10-2019

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակական է

Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.30-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Տավուշ գյուղի սկզբնամասից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա, որի վարորդ 35-ամյա տավուշցին փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե կաղնի և թխկի տեսակի թաց կանգուն ծառերն ինքն ապօրինի հատել է «Նավուրի» անտառպետության մասնաճյուղից: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր