211652_close_icon
views-count2020 դիտում article-date 14:56 31-10-2019

Գործնականում այս որոշումը հասունացել էր. վարչապետը՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի բանաձևի մասին

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: «Ես կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն է այս բանաձևի ընդունումը: Այն նոր թափ կհաղորդի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ Սփյուռքում և հատկապես ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունները տասնյակ տարիներ հետևողականորեն աշխատել են ճանաչման հասնելու համար: «Գործնականում այս որոշումը երկար տարիներ հասունացել էր, և գրեթե բոլոր նահանգները նահանգային մակարդակով ճանաչել էին, և սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը և կուլմինացիան»,- ասաց Փաշինյանը և շնորհակալություն հայտնեց Ներկայացուցչական պալատի հայկական խմբի անդամներին, բոլոր կողմ քվեարկողներին:

Նմանատիպ նյութեր