211652_close_icon
views-count3261 դիտում article-date 12:52 31-10-2019

Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ

Կառավարության որոշմամբ Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 31-ի նիստում: Գրիգորյանը նշեց, որ ծանոթ է մարզի խնդիրներին և վստահ է, որ կիրականացնի կառավարության ծրագրերն, ու դրանցով էլ ավելի կբարելավվի մարզի բնակիչների կյանքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Արարատ Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթեց հաջողություններ: Մի քանի շաբաթ առաջ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից հետո Տրդատ Սարգսյանը հրաժարական էր տվել մարզպետի պաշտոնից: [url=https://news.am/arm/news/541917.html?fbclid=IwAR3TRBQoeg2xLejoTcjWFXLshlAykEc8d0dUHs328sp8UxPW1ylteAmOxWY]News.am[/url]-ից էլ տեղեկանում ենք, որ որոշումը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Մարզպետը շնորհակալությունն հայտնեց իրեն վստահելու համար: «Ծանոթ եմ մարզի խնդիրներին, վստահ եմ, որ կիրականացնեմ կառավարության ծրագրերը մարզում ու էլ ավելի կբարելավվի Վայոց ձորի բնակիչների կյանքը», - ասաց նա: Վարչապետը շնորհավորեց նորանշանակ մազրպետին` մաղթելով հաջողություններ: Նշենք, որ հոկտեմբերի սկզբին Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Մամուլի տեղեկությունների համաձայն նոր մարզպետ Արարատ Գրիգորյանը ստանձնել է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանի պարտականությունները։ Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանի անունը կապում են Եղեգնաձորում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մարզպետի օգնականը ծեծի է ենթարկել փոխգնդապետին: Մարզպետը հերքում է իր առնչությունն այդ միջադեպին եւ պնդում է, որ ինքն այդ ժամանակ տանն է եղել: Մարզպետն այնուամենանիվ հայտարարել էր, որ ինքը վայր կդնի իր լիազորությունները կարեւորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը: «Այնուամենայնիվ, եւս մեկ անգամ հերքելով որեւէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարեւորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը, հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»,- ասել էր նա:

Նմանատիպ նյութեր