211652_close_icon
views-count145020 դիտում article-date 14:32 31-10-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes G63-ն ու Mercedes S500–ը. 4 վիրավորների մեջ են ճարտարապետ Լևոն Իգիթյանն ու ապահովագրական ընկերության տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 68-ամյա Արտավազդ Յախշիբեկյանի վարած Mercedes G63 մակնիշի 888 GG 86 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Վալենտին Խաչատրյանի վարած Mercedes Տ500 մակնիշի E 536 HK 196 RUS համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Խաչատրյանի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Կարեն Պետրոսյանը, Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Խաչատրյանը, վարորդներից Ա. Յախշիբեկյանը, նրա ուղևոր, Երևաի բնակիչ, 80-ամյա Լևոն Իգիթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ներսես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Յախշիբեկյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության տնօրեն, իսկ մյուս վիրավորը՝ հանրությանն հայտնի, Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանն է: *** [b]Քիչ առաջ[/b] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] [b]էին զանգահարել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից և հայտնեցին, որ Ա. Յախշիբեկյանը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության տնօրենը չէ, ինքն ընդհանրապես չի աշխատել և չի աշխատում «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում, իրենք նրան ճանաչում են որպես բրոկեր։[/b] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-[b]ը ներկայացնում է «Նաիրի Ինշուրանս» ընկերության պարզաբանումը, սակայն հետևությունները պետք է անի Ա. Յախշիբեկյանը, թե ինչից ելնելով է նա վթարից հետո հայտարարել, որ ինքը նշված ընկերության տնoրենն է։ [/b] Սույնով, [color=#EF2929]Փրայմ Ինշուըրնս Բրեքերս [/color]ընկերության անունից պաշտոնապես հայտարարում ենք, որ հոկտեմբերի 30-ին, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի մասնակից Արտավազդ Յախշիբեկյանը հանդիսանում է [color=#EF2929]Փրայմ Ինշուըրնս Բրեքերս [/color]ընկերության գործադիր տնօրենը: Նաև պաշտոնապես հերքում ենք այն տեղեկատվությունը, որ Արտավազդ Յախշիբեկյանը վթարից հետո հայտնել է, թե ինքը աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության տնօրեն: Ենթադրաբար, թյուրիմացությունը առաջացել է այն հանգամանքից, որ Արտավազդ Յախշիբեկյանը աշխատում է տնօրեն ապահովագրական ոլորտում գործող ընկերությունում, իսկ իր վարած վթարված մեքենան ապահովագրված է «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ում: Ի հավելումն ցանկանում ենք նշել, որ վթարի վայրում Արտավազդ Յախշիբեկյանը ներկայացրել է վթարված մեքենայի տեխ. անձնագիրը, որում հստակ երևում է, որ մեքենան գրանցված է [color=#EF2929]Փրայմ Ինշուըրնս Բրեքերս [/color]ընկերությունում, ինչպես նաև ներկայացրել է «Նաիրի Ինշուրանս»-ի Կասկո վկայագիրը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր