3955 դիտում
22:27 30-10-2019
Ամուլսարի գործով նոր տվյալներ են ձեռք բերվել. «ԷԼԱՐԴ»-ի փորձագետներն առաջիկայում կհարցաքննվեն
ՀՀ քննչական կոմիտեն Ամուլսարի գործով ձեռք են բերել մի շարք տվյալներ, որոնցով պահանջվում է քննություն անցկացնել նոր ուղղությամբ:
«[url=https://armenpress.am/arm/news/993556.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
«Այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում: Շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ-ի ՊՈԱԿ-ը, որը տալիս է եզրակացություն՝ հիմնվել է այլ շահագրգիռ մարմինների կողմից տրված եզրակացությունների վրա: Պետք է հասկանանք, թե ինչո՞ւ ժամանակին չեն ստուգվել կամ արդյո՞ք պատշաճ են ստուգվել ՇՄԱԳ-ում տեղ գտած այդ տվյալները: Կարծում եմ նաև, որ «ԷԼԱՐԴ»-ի փորձագետներին՝ տված եզրակացության շուրջ, հարցաքննելու կարիք կա՝ պարզաբանումներ տալու համար: Առաջիկայում նրանք կկանչվեն եզրակացության շուրջ հարցաքննության»,- նշեց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Ամուլսարի գործի վերաբերյալ դեռևս վերջնաժամկետ չկա, քանի որ այդ ամենը կապված է փորձաքննությունների, տարբեր մասնագետների կարծիքների, ստուգումների հետ:
Նմանատիպ նյութեր
1779 դիտում
10:45 26-05-2015
Ծեծկռտուքի գործով առաջիկայում կհարցաքննվեն նաև Սյունիքի մարզպետը, նրա որդին և վերջինիս ընկերները. ՀԺ
2048 դիտում
15:30 30-03-2019
«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խումբն այցելել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանք
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են