1328 դիտում
21:43 30-10-2019
Հայկական հարցը հերթական անգամ խաղարկվում է գերտերությունների կողմից. Արթուր Ղազինյան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատոի ընդունած բանաձևը քիչ առնչություն ունի հայկական շահի հետ և առավելապես տեղավորվում է ԱՄՆ - Թուրքիա օրեցօր լարվող հարաբերությունների կոնտեքստում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։
«ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը մեծ ոգևորությամբ ընդունվեց Հայաստանում և ամբողջ աշխարհում սփռված հայության շրջանում։ Անշուշտ, հոգեկան շատ մեծ բավականություն պատճառեցին Պալատում հնչած ելույթները, զգացմունքային ֆոնը շատ բարձր էր և հերթական անգամ հույս առաջացրեց պատմական արդարության հաստատման ուղղությամբ։
Սակայն այս իրադարձությունը առավել սթափ վերլուծելու արդյունքում կարելի է եզրակացնել, որ ընդունված բանաձևը քիչ առնչություն ունի Հայկական շահի հետ և առավելապես տեղավորվում է ԱՄՆ - Թուրքիա օրեցօր լարվող հարաբերությունների կոնտեքստում։
Եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ ընդունված բանաձևը կրում է ոչ պարտադիր, այն է, դեկլարատիվ բնույթ, և չի պարտադրում ԱՄՆ գործադիր իշխանությանը այսուհետ կիրառել «ցեղասպանություն» տերմինը, ինչպես նաև այն, որ այդպիսի բանաձև Ներկայացուցիչների պալատը ընդունել էր դեռևս 1984թ., ապա կարելի է եզրակացնել, որ Հայկական հարցը հերթական անգամ խաղարկվում է գերտերությունների կողմից՝ իրենց ազգային շահերին ծառայեցնելու նպատակով։
Չպետք է մոռանալ նաև այն փաստը, որ մեր անմիջական հարևանությամբ ներկայումս տեղի են ունենում դրամատիկ իրադարձություններ, մասնավորապես Սիրիայում թուրքական ռազմական ինտերվենցիան, քրդական զինված ուժերի և խաղաղ բնակչության նկատմամբ կատարվող վայրագությունները, և վերջապես ռուս-թուրքական մերձեցումը, որը բազմաթիվ ռիսկերից զատ, կարող է աննախադեպ հնարավորություններ ընձեռել Հայկական երիտասարդ պետականության համար։
ՀՀ դիվանագիտությանն անհրաժեշտ է գործել առավելագույնս զգույշ, չտրվել զգացմունքներին և առաջնորդվել բացառապես Հայկական շահով՝ թույլ չտալով այն դարձնել մանրադրամ համաշխարհային քաղաքական առևտրում։
Այսպիսով, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը պետք է ողջունել, շնորհակալություն հայտնել, բայց ոչ մի պարագայում այն չընդունել որպես ԱՄՆ հայկական քաղաքականության ընդգծված ուղղություն։
#Գնում_ենք_առաջ»,– գրել է նա
Նմանատիպ նյութեր
3129 դիտում
18:45 16-11-2016
Հերթական ավտոմեքենան Վբեթի կողմից. այս անգամ խաղարկվում է Volkswagen Polo
2487 դիտում
21:15 19-07-2016
Միասնական լրատվություն՝ մեկ ձայնով խաղարկվում է միացյալ միջգերատեսչական լրատվական կենտրոնը
3711 դիտում
13:10 30-08-2016
Խաղարկվում է Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը
Այս բաժնից
1468 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
889 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին