211652_close_icon
views-count1790 դիտում article-date 16:26 30-10-2019

Աշտարակի ոստիկանները հայտնաբերեցին 1000 դոլար գողացած կնոջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 28-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Տիգրան Մեծի փողոցում գտնվող խանութում պայուսակից գողացել են հազար դոլար: Հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին: Արդյունքում` տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Աշտարակի Արցախի թաղամասում բնակվող 43-ամյա մի կին: Նույն օրն իր տնից նա բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին: Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերված է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր