211652_close_icon
views-count1148 դիտում article-date 22:54 29-10-2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Այդ մասին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։ Փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհավորել է ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին ձևավորված արդյունավետ համագործակցության համար: ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ի նշան ՄԱԿ-ի օրվա փոխվարչապետին հանձնել է Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության դրոշներով կրծքանշան:

Նմանատիպ նյութեր