1358 դիտում
14:35 14-06-2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվել Ռուսաստանի օրվա առթիվ հրավիրված հանդիսավոր ընդունելությանը
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 12-ին ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ ՌԴ դեսպանատան կողմից հրավիրված հանդիսավոր ընդունելությանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, Մհեր Գրիգորյանը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը հայտնում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հ.Վ.Արշակյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, պետական և հասարակական գործիչներ, փորձագիտական հանրության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:
Նմանատիպ նյութեր
1451 դիտում
22:54 29-10-2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը
1636 դիտում
22:23 04-12-2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությանը
Այս բաժնից
712 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
538 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1081 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից