1264 դիտում
21:59 29-10-2019
Մարտավարամասնագիտական վարժանք ոստիկանության զորքերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 28-ին ոստիկանության զորքերի հասարակական կարգի ապահովման գնդում տեղի ունեցավ հասարկական կարգի ապահովման մարտավարամասնագիտական վարժանք։ Ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ՝ միջոցառմանը հետևում էին ոստիկանության զորքերի բարձրաստիճան սպաները։
Նախքան վարժանքի բուն գործողություններին անցնելը, զորամասի զինծառայողները բացազատված ուսումնական կետերում ներկայացրին զանգվածային անկարգությունների ժամանակ՝ հասարակական կարգն ապահովելիս կիրառվող մարտավարական հատուկ հնարքներն ու հատուկ միջոցները։
Ըստ վարժանքի սցենարի` մի քանի հարյուր մասնակից ունեցող հանրահավաքը դուրս է գալիս կազմակերպիչների վերահսկողությունից և վերածվում զանգվածային անկարգությունների։ Հասարակական կարգն ապահովելու նպատակով որոշում է կայացվում անցնել հատուկ գործողության։
Զանգվածային անկարգության մասնակիցների մի մասը՝ շուրջ 50 հոգի, չի ենթարկվում ոստիկանների օրինական պահանջին և նախազգուշացումներին ու հորդորին հակառակ՝ շշեր, քարեր ու այլ առարկաներ է նետում նրանց ուղղությամբ։ Կիրառվում է «Կրիա» մարտավարական պաշտպանական հնարքը։
Ոստիկանները ճեղքելով ցուցարարների դիմադրությունը՝ ջրանետի ուղեկցմամբ կատարում են «Սեպ» մարտավարական հնարքը։ Անկարգությունների ակտիվ մասնակիցները մեկուսացվում և տեղափոխվում են ոստիկանության տարածքային բաժիններ:
Լուսաձայնային հատուկ միջոցները կիրառելուն պես ոստիկաններն անցնում են ամբոխի տարանջատման գործողությանը՝ փշալարով արգելափակվում են պահպանվող օբյեկտի մուտքը։
Ջրանետի կիրառումով քանդվում են զանգվածային անկարգության մասնակիցների ստեղծած արգելանքները, և ոստիկանության զորքերի ծառայողներն ավարտում են հասարակական կարգն ապահովելու հատուկ գործողությունը։
Մարտավարամասնագիտական վարժանքի արդյունքներն ամփոփվեցին անմիջապես միջոցառումից հետո։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1597 դիտում
20:51 22-10-2019
Մարտավարամասնագիտական զորավարժություն ՀՀ ոստիկանության զորքերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2816 դիտում
22:49 03-12-2019
ՈԶ հատուկ նշանակության գումարտակի մարտավարամասնագիտական զորավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
805 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
691 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
889 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am