211652_close_icon
views-count1515 դիտում article-date 16:30 29-10-2019

Դեռ պետք է պարզել տուժածի անձը

Հոկտեմբերի 28-ին Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Հասրաթյան փողոցի բնակիչ 40-ամյա մի տղամարդու:Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 23-ին Սեբաստիայի փողոցում կայանված «Նիսան» մեքենայի սրահից գողացել է բջջային հեռախոս և պլանշետ: Վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր