211652_close_icon
views-count9589 դիտում article-date 20:00 29-04-2017

Կենսաբանները պարզել են, թե ինչու ժանտախտը դեռ չի անհետացել

Դարեր շարունակ ժանտախտի զոհերի գերեզմանոցներն անիծված վայրեր են համարվել, որովհետև ենթադրվում էր, թե վարակը հավիտենական է: Հնէաբանները դիակների հագուստներում հայտնաբերել են հաստափոր դրամապանակներ, իսկ կմախքների վրա ձեռք չտված զարդեր. ոչ ոք երբեք չէր համարձակվել դիպչել համաճարակի զոհերին: «Սև մահվան» զոհերի 1347թ. կատարված ԴՆԹ վերլուծությունն ապացուցեց, որ մարդկության պատմության մեջ այդ հսկայածավալ համաճարակի հարուցիչը Yersinia pestis մանրէի երկու տարբեր շտամներն էին: Yersinia pestis մանրէն եղել է առաջին, ինչպես երբեմն անվանում են, «հուստինյանոսյան ժանտախտի» պատճառը: Ժանտախտի հարուցիչը՝ ցուպիկաձև մանրէն, կարող է թաքնվել ամեոբայի ներսում: Այս մասին գրում է Applied and Environmental Microbiology թերթը: Որպես կանոն, ցուպիկաձև մանրէն տարածվում է մի կրծողից մյուսը լվերի միջոցով՝ պարբերաբար ընկնելով նաև մարդու օրգանիզմ:Երբ կրծողները քիչ են , և բակտերիան դժվար է տարածվում մի կենդանուց մյուսը, նա թաքնվում է ամեոբաի ներսում և սպասում հարմար պահի: Մոլեկուլային գենետիկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ժանտախտն ուղեկցվել է մարդկության էվոլյուցիայի ամբողջ ընթացքում՝ պարբերաբար հայտնվելով և անհետանալով: Գիտնականները նկատել են, որ Yersinia pestis մանրէն կարող է գոյատևել նույնիսկ այն դեպքում, երբ նրան կուլ տա, այսպես կոչված, մասնագիտացված իմունային բջիջը, որը ոչնչացնում է մանրէները: Ինչպես ենթադրում են նրանք, նմանատիպ բակտերիաների ու ամեոբաների «համակեցությունը» կարող է բացատրություն տալ նրան, թե ինչու ժանտախտը հնում լայնածաված համաճարակներից հետո էլ չի վերացել և շարունակում է անհանգստացնել մարդկությանը զարգացող երկրներում։

Նմանատիպ նյութեր