Կասեցվել է Արտաշատի դպրոցները սպասարկող Ա/Ձ-ի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է անցկացրել Արտաշատի դպրոցները սպասարկող անհատ ձեռնարկատեր Անահիտ Վարդանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում: Արդյունքում պարզվել է, որ սննդամթերքի արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, իսկ պատրաստի արտադրանքը չի ունեցել մակնշում:
Հիշեցնենք, որ այս տնտեսվարողը նաև վարձակալում էր Արտաշատի թիվ 4 և թիվ 5 հիմնական դպրոցների բուֆետները:
Ա/Ձ Անահիտ Վարդանյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
http://snund.am/%d5%af%d5%a1%d5%bd%d5%a5%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b7%d5%a1%d5%bf%d5%ab-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80/
[b]
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]