613 դիտում
14:20 04-09-2023
Արտաշատի խճուղու վրա գտնվող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նարինե Գասպարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արտաշատի խճուղի 74):
Այսպիսի որոշման համար հիմք է հանդիսացել այս կազմակերպությունում ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքը, համաձայն որի՝
արտադրական շինությունում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվվող հոսքերը,
չեն ձեռնարկվել միջոցառումներ արտադրական շինությունները կենդանիների (միջատների) ներթափանցումից պաշտպանելու համար,
պատերի, հատակի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք հեշտությամբ լվացվող-ախտահանվող են և կանխարգելում են կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվում նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման,
արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով,
սանհանգույցի դռները բացվում են դեպի արտադրական շինություն:
Տնտեսավարողին տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Նմանատիպ նյութեր
6279 դիտում
16:40 17-02-2017
ՍԱՊԾ. «Թեժ գծին» ստացված բողոքի հիմքով՝ կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
7741 դիտում
21:00 08-09-2017
Կասեցվել է հացի 7 արտադրամասի գործունեությունը. խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը
Այս բաժնից
382 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
385 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին