Հայաստանի Հանրապետության սահմաններն ապահովված են․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի Հանրապետության սահմաններն ապահովված են: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/541382.html?fbclid=IwAR3FiY3ca1eXAUK7Nnbwl-lZSAoR2RWUvZRkQhPpjvChLorOl1O3GQtcKGI]news.am[/url]-ը։
«Հայաստանի Հանրապետության սահմաններն ապահովված են, ունենք տեղադրված համապատասխան տեսախցիկներ եւ ամեն ինչ, որոնք կարող ենք ֆիքսել հնարավոր ներթափանցումը: Վերջին ժամանակաշրջանում դեպքեր գրանցվել են, սակայն չեմ կարող ասել, որ ավելացել են, նորմայի սահմաններում են»,-ասաց նա:
Նրա խոսքով`սահմանների հետ կապված անվտանգության միջոցառումներ իրականացվում են :
«Կարող ենք փաստել, որ այս պահի դրությամբ ունենք շուրջ 333 կմ հայ-թուրքական սահման, որի պահպանությունն իրականացվում է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության կազմում գտնվող սահմանապահ զորքերի կողմից»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/541382.html?fbclid=IwAR3FiY3ca1eXAUK7Nnbwl-lZSAoR2RWUvZRkQhPpjvChLorOl1O3GQtcKGI]կայքում[/url]։