211652_close_icon
views-count5253 դիտում article-date 15:56 08-11-2020

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի աշխատանքից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշտոնավարումից։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/11/08/Hambardzumyan/3437781]Tert.am[/url]-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Հարցին, թե ՀՀ նախագահը վարչապետից առաջարկ ստացե՞լ է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ, Նախագահի աշխատակազմից հայտնեցին. «Առաջարկ ստացվել է»։ Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը երկար տարիներ ԱԱԾ֊ում էր, նա ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին` ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո։

Նմանատիպ նյութեր