2310 դիտում
15:46 27-10-2019
Ի՞նչը կարող է լույս սփռել «դարի հանցագործության» վրա․ Խոսրով Հարությունյանը՝ «Հոկտեմբերի 27»-ի մասին
Այն, որ Նաիրի Հունանյանին, ցանկացած հիմնավորմամբ, ազատ արձակելը կլինի ոչ միայն ապտակ մեր ազգային արժանապատվությանը, այլեւ անպատվաբեր հայի տեսակին՝ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/khosrov.harutyunyan.5/posts/156047178831251]էջում[/url] գրում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
«Ի՞նչը կարող է լույս սփռել «դարի հանցագործության» վրա
Հոկտեմբերի 27-ին նախընթաց ամենից շատ քննարկվող հարցերից մեկը՝ ոճրագործ Հունանյանի դիմումն է իր նկատմամբ պատիժը փոխելու (թե ազատ արձակելու) վերաբերյալ:
Կարծես թե հայտնի է նաեւ այդ միտքը հղացողը: Համոզված եմ՝ նման ճղճիմ գաղափարը, ինչպես նաեւ տեսակցությամբ հանցագործին՝ ոճրագործության հետ կապված որոշ «նոր փաստերի» դիմաց ազատության մեջ հայտնվելու հույս ներշնչելու միտքը, կարող էր ծագել միայն հիվանդ գլխում:
Այն, որ հանցագործին, ցանկացած հիմնավորմամբ, ազատ արձակելը կլինի ոչ միայն ապտակ մեր ազգային արժանապատվությանը, այլեւ անպատվաբեր հայի տեսակին՝ երկրորդ կարծիք չի կարող լինել:
Նման քայլի անթույլատրելի եւ հանրորեն դատապարտելի լինելու մասին շատ դիպուկ արտահայտվել է նաեւ Կարեն Դեմիրճյանի այրին՝ տիկին Ռիմա Դեմիրճյանը:
Շատ կարեւոր է փաստել եւ այդ առումով կարծում եմ պետք է համաձայնվել մամուլում հնչած այն մտքի հետ, որ ով փորձ անի ազատել կամ միջնորդել ազատելու ոճրագործին, ինչպիսի հիմնավորմամբ էլ դա արվի, նա էլ հանդիսանում է ոճրագործության կամ պատվիրատուն կամ պատվիրատուի ներկայացուցիչը:
Հենց այս հանգամանքն էլ կարող է լույս սփռել «դարի հանցագործության» վրա»,-նշել է նա:
Նմանատիպ նյութեր
6940 դիտում
19:12 15-11-2021
Դու միայն կարող ես քաոս ծնել և սփռել». Փաշինյանի երբեմնի թիմակիցն աղմկահարույց գրառում է արել
28708 դիտում
10:01 11-10-2013
Ի՞նչը կարող է օգնել կամ խանգարել Հայաստանին` Բուլղարիային հաղթելու համար
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»