211652_close_icon
views-count6889 դիտում article-date 19:12 15-11-2021

Դու միայն կարող ես քաոս ծնել և սփռել». Փաշինյանի երբեմնի թիմակիցն աղմկահարույց գրառում է արել

Հեղափոխության երբեմնի աջակից, Երեւանի ավագանու նախկին անդամ Մեսրոպ Պապիկյանը Facebook-ի իր էջում գրառում է արել որտեղ խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա, մասնավորապես, նշել է. «Քո քաղաքական որոշումների կամ որոշումների բացակայության արդյունքում են, որ զինվորները բարոյազրկված են։ Քո հախուռն, անհեռատես, զգացմունքային մակերեսային քաղաքականության արդյունքում է ամեն ինչ գնում դեպի քաոս։

Քաոսը հեղափոխություն անելու համար է լավ գործիք, պետությունը քաոսով չես կարող կառավարել։ Քո շուրջը միշտ եղել է քաոս, հետ նայիր կտեսնես՝ քաոսը ՊՆ-ում է, քաոսը ԱԱԾ-ում է, քաոսը ՊՎԾ-ում է, քաոսը ԱԺ-ում է, քաոսը նախարարություններում է, քաոս ավագանիներում է, քաոսը կուսակցությունում է, քաոսը ներքաղաքական դաշտում է, քաոսը քո կենսակերպն է։

Դու քաոս ես սփռում, ոչ թե կառավարում։ Ինչքան էլ նախարարներ փոխես բան չի փոխվի, քո նշանակած նախարարները քո կրկնօրինակներն են, քո լայթ տեսակներն են։

Դու չես կարող արժեք ստեղծել, դու միայն կարող ես քաոս ծնել և սփռել։

Հ․Գ․ Չդիմացա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր