211652_close_icon
views-count781 դիտում article-date 20:08 26-11-2026

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության հարցեր

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նախարարը ողջունել է վրացի գործընկերոջը Երևան կատարած այցի և Հայաստան–Վրաստան 7-րդ իրավական ֆորումին մասնակցության կապակցությամբ:

Սրբուհի Գալյանը նշել է, որ իրավական ֆորումը դարձել է մասնագիտական փորձի փոխանակման, ինստիտուցիոնալ բարեփոխումների և գործնական համագործակցության կարևոր հարթակ։ Նա ներկայացրել է Հայաստանում իրականացվող՝ դատաիրավական, քրեակատարողական ոլորտների բարեփոխումները, անդրադարձել նոր Սահմանադրության նախագծին, ինչպես նաև ՀՀ- ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով արդարադատության նախարարության անելիքներին։

Պաատա Սալիան կարևորել է երկու երկրների միջև արդարադատության ոլորտում համագործակցության շարունակական զարգացումը, փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր