211652_close_icon

«Երեխես հայտնի չի ուր է, արդեն հիշեցնում են, որ պետք է պատժեն». ինչո՞ւ է Էրիկը ինքնակամ լքել զորամասը. forrights.am

views-count26796 դիտում article-date 11:52 27-10-2019
[url=http://forrights.am/2019/10/27/%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a5%d5%bd-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%ab-%d5%b9%d5%ab-%d5%b8%d6%82%d6%80-%d5%a7-%d5%a1%d6%80%d5%a4%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%ab%d5%b7%d5%a5%d6%81%d5%b6%d5%b8%d6%82/?fbclid=IwAR1BjKHnv8xG1gfnZ8-2JZPLmbnl5SjwAUWRobljKKo6OPKoOwG966y-OAk]forrights.am[/url]-ը գրում է. «Կապանի զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող Էրիկ Գ-ի տունը արդեն 7օր է, ռազմական ոստիկաններն են հսկում: «Անընդհատ ստեղ են, Կիրովականում, Երևանում, թե օբյեկտում են, որտեղ ապրում ենք, թե շրջապատում, բայց ոչ մի ձեն չկա», — ասում է Է-ի մայրը՝ Ջեմմա Գ-ն: Կեսից ձայնը դողում է, սկսում է լաց լինել: Արդեն 6 օր է, աչքը հեռախոսին է, անընդհատ վատ լուրի է սպասում: «Ամեն զանգի հետ սիրտս դող ա ընկնում»: Այդ ընթացքում ՀՀ ՊՆ նախարարությունը ագրեսիվ հաղորդումներով է հանդես գալիս կորած զինծառայողի հասցեին: «Անկախ նրանից, ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության», — գրում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնի սոցցանցի իր պատին: Իսկ դեպքը լուսաբանող լրատվամիջոցների հասցեին անհարգալից և գռեհիկ գրառումներ է կատարում. «Այ խելոքներ, եթե ընտանիքի հետ ՌՈ աշխատակիցները, Երևանից առանձին, Վանաձորից առանձին կապի մեջ են մշտական, աշխատում են, փնտրում են: Եթե այլ կառուցները ևս ինտենսիվ աշխատում են, այս թատրոնն ու՞մ համար է»: Այսպես, առանց դույզ իսկ մտահոգվելու կամ կասկածելու, որ երիտասարդի փախուստի պատճառը կարող է լինել զորամասում տիրող անառողջ մթնոլորտը, ՊՆ-ն թիրախավորում է զինծառայողին՝ նրան հետդարձի ճամփա չտալով: Ջեմմա Գ-ին բարկացնում են որդու մասին ՊՆ հայտարարությունները. «Երեխես հայտնի չի, որտեղ ա, իրենք արդեն հիշեցնում են, որ պետք է պատժեն, նստացնեն: Իհարկե, շնորհակալ եմ էդ ռազմականներից, որ իմ երեխուն փնտրում են, բայց գոնե էնպես գրեն, որ տղաս հետ գնա: Ասեն՝ չես դատվելու, ամեն ինչ քո օգտին ա, որպես լավ ծառայող, խնայողաբար մոտենան էս հարցին: Ոչ թե միանգամից չոր ու կտրուկ լուրերով հայտարարեն, որ պատասխանատվության ա ենթարկվելու»: Մայրը կասկածներ ունի, որ որդին լքել է զորամասը, որովհետև իրեն այնտեղ վտանգ է սպասել: «Արդեն տենց բաներ եմ մտածում: Կարող է, որդիս վտանգ է զգացել ու թողել փախել է: Նա չէր բողոքի, իր մեջ կգցեր, բայց չէր ասի, կմտածեր, որ իր դեմ կլինի: Մամ, ասում էր, դա բանակ ա, տղամարդ եմ, պետք է ծառայեմ, կոփվեմ, ամեն ինչը իմ համար ա»: Բայց և այնպես Ջեմման չի հիշում գոնե մի դեպք, որ Էրիկը դժգոհի ծառայությունից: Ժամկետային զինծառայողի փախուստի մասին լուրը՝ հիշեցնեմ, տարածվեց նրա անհետանալուց 5 օր անց, հոկտեմբերի 24-ին: Ըստ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի, այս մասին առաջինը [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/24/1138735/]հայտնել [/url]է զորամասն ինքնակամ լքած զինծառայողի ազգականը՝ Քնարիկ Գ-ն՝ խնդրելով օգնել գտնել երիտասարդին: Ռազմական ոստիկանությունը արդեն 7 օր է, ինչ փնտրում է երիտասարդին, և որևէ պաշտոնական տեղեկություն ՊՆ-ն չի հայտնում: Վանաձորում մայր ու որդի տնակում են ապրել: Անցյալ տարի կորցրել են ընտանիքի հորը: Նա Ռուսաստանում վթարի է ենթարկվել՝ այրվել է մեքենայի մեջ: Վերջերս մայր ու որդի եկել են Երևան, աշխատանքի են տեղավորվել մարզասրահներից մեկում: Այս նույն տարածքում էլ ապրում են: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://forrights.am/2019/10/27/%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a5%d5%bd-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%ab-%d5%b9%d5%ab-%d5%b8%d6%82%d6%80-%d5%a7-%d5%a1%d6%80%d5%a4%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%ab%d5%b7%d5%a5%d6%81%d5%b6%d5%b8%d6%82/?fbclid=IwAR1BjKHnv8xG1gfnZ8-2JZPLmbnl5SjwAUWRobljKKo6OPKoOwG966y-OAk]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր