3099 դիտում
14:41 21-03-2017
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատները հայց են ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ
2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչությունների զոհերի հարազատները դատական հայց են ներկայացրել Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ, հաղորդում է Ria Novosti-ն։
Ըստ BuzzFeed-ի՝ վերջիններս սաուդյան չինովնիկներին մեղադրում են «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մեջ։
135 էջանոց կոլեկտիվ հայցը ներկայացվել է Մանհեթթենի դաշնային դատարան 800 անձանց կողմից։ Հայցվորները պահանջելու են նյութական փոխհատուցում, սակայն փոխհատուցման չափը չի նշվում։
Բացի դրանից, վերջիններս Սաուդյան Արաբիայի կառավարությանը մեղադրում են նրանում, որ նա ճանաչել է «Ալ-Քաիդա»-ի կողմից 3 օդանավերի առևանգմանը մասնակից առնվազն 3 անձանց և լռել է։
Նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը օրենք է ընդունել, որը թույլ է տալիս Սեպտեմբերի 11-ի զոհերի ժառանգներին Սաուդյան Արաբիայի դեմ հայց ներկայացնել, քանի որ ահաբեկիչների մեծ մասը այդ թագավորության քաղաքացիներ են եղել։
Նմանատիպ նյութեր
3153 դիտում
14:41 01-10-2016
ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեմ առաջին դատական հայցն են ներկայացրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործով
12164 դիտում
18:16 08-06-2017
Սաուդյան Արաբիայի հավաքականը հրաժարվել է հարգել Լոնդոնի ահաբեկչության զոհերի հիշատակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
892 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
862 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
979 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար