211652_close_icon
views-count1956 դիտում article-date 23:55 26-10-2019

Ապօրինի ծառահատում Ջուջևանում

Հոկտեմբերի 25-ին ժամը 22.50-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերիյանի բաժնի ծառայողները ապօրինի անտառահատումների, փայտանյութի ապօրինի տեղափոխման ուղղությամբ իրականցվող ծառայության ժամանակ, Նոյեմբերյան համայնքի «Ջուջևանի Ղաշ» կոչվող տարածքից օրինականությունը ստուգելու նպատակով, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Ջուջևանի երկու բնակչի՝ իրենց «ՈւԱԶ 469» մեքենայով։ Մեքենան բարձված է եղել մոտ 1.5 խմ փայտանյութով։ Դրա օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել։ Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր