211652_close_icon
views-count26962 դիտում article-date 22:23 25-10-2019

Ինչից են սարսափած նախկինները. mediaroom.am

[url=https://mediaroom.am/politics/item/2563-2019-10-25-13-23-02.html]mediaroom.am[/url]-ը գրում է. «Վերջին շրջանում՝ Ա. Վանեցյանի պաշտոնանկությունից հետո, երկրի կարևոր հարցերից մեկն է դարձել ԱԱԾ նոր տնօրենի նշնակումը: Շրջանառվող ամենաանհավանական տարբեր թեկնածուներից բացի, նշվում է ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի անունը, ով ավելի քան 20 տարի է ծառայում է Ազգային անվտանգության մարմիններում, ծառայությունը սկսել է քննիչի պաշտոնում՝ լեյտենանտի կոչումով և հասել մինչև քննչական վարչության պետի պաշտոնին: Թավշյա հեղափոխությունից հետո, երբ ԱԱԾ-ում ձևավորվել է տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը, հենց Համբարձումյանին է վստահվել նորաստեղծ օպերատիվ ստորաբաժանումը ղեկավարելու և փաստացի այն կայացնելու պատասխանատու գործը: Արդյունքում հանրության շրջանում մեծ հետաքրքրության արժանացած և աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի զգալի մասը բացահատվել է այդ դեպարտամենտի կողմից: Մեր տեղեկություններով, նախկին իշխանություններում ամենաբարձր դիրք զբաղեցնող անձանց կողմից տարբեր եղանակներով փորձեր են արվել՝ ազդել Համբարձումյանի վրա և չհաջողելով՝ ներկայումս թիրախավորել են նրան, հին ու ավանդական մեթոդներով վարկաբեկելու, թյուր կարծիք ձևավորելու և մարդուն «շարքից հանելու» նպատակով: Վերջին նմանատիպ հրապարակումը «Ժամանակ» օրաթերթում էր՝ այն մասին, որ Համբարձումյանը 2007-2008թթ. իբր թե «կոծկել է» Կենտրոնի դատախազի որդու գործը, ինչն առաջացրել է ԱԱԾ այդ ժամանակվա տնօրեն Գորիկ Հակոբյանի զայրույթը, և վերջինս ցանկացել է աշխատանքից ազատել նրան, սակայն ձեռնպահ է մնացել՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանի միջամտության արդյունքում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրականությունը բոլորովին այլ է եղել: Մասնավորապես՝ Կենտրոնի նախկին դատախազ Ա. Անդրեասյանի որդու անվան հետ կապվող գործը ոստիկանության քննչականից փոխանցվել է ՀՀ ԱԱԾ, քանի որ քրեական գործով ոստիկանության քննիչներին չէր հաջողվել պարզել ծեծկռտուքի դեպքի իրական հանգամանքները և տուժողին դանակահարած անձին: ՀՀ ԱԱԾ-ում գործը մակագրվել է այն ժամանակ քննիչ աշխատող Միքայել Համբարձումյանին, ով քննության արդյունքում կարողանում է հիմնավորել, որ դանակահարություն կատարողը դատախազի որդին է: Գորիկ Հակոբյանը գոհ է լինում գործի քննության արդյունքներից, քանի որ քննիչին հաջողվել էր պարզել դանակահարության իրական հանգամանքները և կատարած անձին: Միակ դժգոհությունը կապված է լինում դատախազ Ա. Անդրեասյանի նկատմամբ ակտիվ քննչական գործողություններ չիրականացնելու հետ, քանի որ առկա էին կասկածներ, որ վերջինս ոստիկանության քննչականում գործի քննության ընթացքում կարող է ուղղորդած լինել քննիչներին և ազդել գործի ընթացքի վրա, քանի որ այն չէր բացահայտվել: Լինելով կասկածամիտ և խստապահանջ ղեկավար՝ Գորիկ Հակոբյանը ՀՀ ԱԱԾ այլ աշխատակիցների ևս հանձնարարել է այդ ուղղությամբ իրականացնել ակտիվ քննչական և օպերատիվ գործողություններ, սակայն արդյունքում այդպես էլ որևէ նոր տվյալ ձեռք չի բերվել: Միքայել Համբարձումյանը շարունակել է իր աշխատանքային գործունեությունը, որը երբևէ չի կասեցվել. նա աշխատանքից չի ազատվել, ընդհակառակը՝ 2010թ. նշանակվել է քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնում և անձամբ Գ. Հակոբյանի ցուցումով քննել է ծանր, բարդ ու ծավալուն քրեական գործեր: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=Գորիկ Հակոբյանը գոհ է լինում գործի քննության արդյունքներից, քանի որ քննիչին հաջողվել էր պարզել դանակահարության իրական հանգամանքները և կատարած անձին: Միակ դժգոհությունը կապված է լինում դատախազ Ա. Անդրեասյանի նկատմամբ ակտիվ քննչական գործողություններ չիրականացնելու հետ, քանի որ առկա էին կասկածներ, որ վերջինս ոստիկանության քննչականում գործի քննության ընթացքում կարող է ուղղորդած լինել քննիչներին և ազդել գործի ընթացքի վրա, քանի որ այն չէր բացահայտվել: Լինելով կասկածամիտ և խստապահանջ ղեկավար՝ Գորիկ Հակոբյանը ՀՀ ԱԱԾ այլ աշխատակիցների ևս հանձնարարել է այդ ուղղությամբ իրականացնել ակտիվ քննչական և օպերատիվ գործողություններ, սակայն արդյունքում այդպես էլ որևէ նոր տվյալ ձեռք չի բերվել: Միքայել Համբարձումյանը շարունակել է իր աշխատանքային գործունեությունը, որը երբևէ չի կասեցվել. նա աշխատանքից չի ազատվել, ընդհակառակը՝ 2010թ. նշանակվել է քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնում և անձամբ Գ. Հակոբյանի ցուցումով քննել է ծանր, բարդ ու ծավալուն քրեական գործեր: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://mediaroom.am/politics/item/2563-2019-10-25-13-23-02.html]կայքում[/url]։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր