211652_close_icon
views-count1289 դիտում article-date 22:19 25-10-2019

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվում

Հոկտեմբերի 24-ին Մոսկվայում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Հաշվի առնելով, որ խորհրդակցությունները բաղկացած էին երկու՝ երկկողմ և բազմակողմ հատվածներից, ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում էին համապատասխանաբար ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Անդրեյ Ռուդենկոն և Ալեքսանդր Պանկինը։ Խորհրդակցությունների օրակարգի համաձայն՝ կողմերը քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, ինտեգրացիոն հարթակներում, մասնավորապես՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ-ում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակին վերաբերող այլ հարցեր։ Ռուսաստանյան կողմը երախտագիտություն հայտնեց 2019 թվականին ԵԱՏՄ-ում ՀՀ արդյունավետ նախագահության, ինչպես նաև հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Կողմերն արձանագրեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև քննարկեցին առաջիկա ծրագրերի ուղղությամբ իրականացվելիք քայլերը։

Նմանատիպ նյութեր