1760 դիտում
16:18 25-10-2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնն ավարտել է մարզի ձվի շուկայում անցկացվող վերահսկողության աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնն ավարտել է մարզի ձվի շուկայում անցկացվող վերահսկողության աշխատանքները: Ըստ այդմ մշտադիտարկում է իրականացվել ձու արտադրող 12 կազմակերպություններում և իրացման ցանցում գործունեություն ծավալող 181 տնտեսվարողների մոտ:
Ձվի արտադրությամբ զբաղվող 9 տնտեսություններում (Ա/Ձ Պատվական Թորոսյան, Ա/Ձ Գուրգեն Դերձյան, Ա/Ձ Արամայիս Գրիգորյան, Ա/Ձ Սեդրակ Գասպարյան, Ա/Ձ Սուրեն Գրեյան, Ա/Ձ Լևոն Չումարյան, Ա/Ձ Աղասի Համբարձումյան, Ա/Ձ Դավիթ Մանուկյան, Ա/Ձ Հովհաննես Գրեյան) հայտնաբերվել են թերացումներ, խախտումներ և անհամապատասխանություններ (թռչնանոցի սանիտարահիգենիկ ոչ պատշաճ պայմաններ, իրացվող ձվի անվտանգությունը, հիվանդությունների կանխարգելման և պայքարի միջոցառումների՝ կանխարգելիչ պատվաստումների, ախտորոշիչ հետազոտությունների և դրանց կատարումը հավաստող փաստաթղթերի բացակայություն, օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների, կերերի և կերային հավելումների անասնաբուժասանիտարական անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն, ձվի պահպանման պայմանների և փաթեթավորման պայմանների անհամապատասխանություն սահմանված նորմերին, ախտահանման, կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցառումների կատարման մասին փաստաթղթերի բացակայություն, ձվի պահպանման պայմանների անհամապատասխանություն): ՍԱՏՄ տեսուչների կողմից տրվել են խախտումները և թերությունները վերացնելու մասին հանձարարականներ, սահմանվել է հսկողություն դրանց կատարման նկատմամբ:
Այս պահին արդեն Ա/Ձ Արամայիս Գրիգորյանը, Ա/Ձ Սեդրակ Գասպարյանը հանձնարարականները կատարել են ամբողջությամբ:
Եվս մեկ տնտեսվարողի՝ Ա/Ձ Գուրգեն Դերձյանին, արգելվել է թռչնի ներմուծումը՝ կարանտինային պայմաններ չապահովելու պատճառով:
Իրացման ցանցի 181 կետերում անցկացված ձվի և կաթ-կաթնամթերքի մշտադիտարկման ընթացքում ևս հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես՝ վաճառքից հանվել և ոչնչացվել է 537 ժամկետանց և անհայտ ծագման ձու, 31 տուփ ժամկետանց կաթնամթերք: Իրացումից հանվել է նաև 153 թերի մակնշված ձու:
76 տնտեսվարողի տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ (բացակայել են ձվի և կաթ-կաթնամթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերը):
Շիրակի մարզում վերջին մեկ ամսվա ընթացքում արյան շիճուկաբանական հետազոտության է ենթարկվել գյուղատնտեսական խոշոր և մանր եղջերավոր 8866 կենդանի:
Արյան այն նմուշները, որոնցում հայտնաբերվել է բրուցելոզ, մարզային լաբորատորիայում ստուգվելուց հետո պարբերաբար տեղափոխվել են ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ իրականացվել է դրանց վերստուգումը: Բրուցելոզ ախտորոշվել է 171 կենդանու մոտ, որոնք ըստ համայնքների և գյուղացիական տնտեսությունների առանձնացվել են և, Տեսչական մարմնի տեսուչների հսկողության ներքո, ենթարկվել հարկադիր մորթի:
http://snund.am/%d5%ac%d5%a1%d5%b5%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b7%d5%bf%d5%a1%d5%a2-%d5%b4%d5%b7%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%b6/
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
6817 դիտում
10:16 27-03-2021
Ձվի դեֆիցիտը և գնաճը արհեստական են. ձվի շուկայում ստեղծված վիճակի իրական պատճառը. «Ժամանակ»
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին