1960 դիտում
09:25 25-10-2019
Ցուկերբերգը ԱՄՆ կոնգրեսում ներկայացրել է Ֆեյսբուքի թվային արժույթի մանրամասները․ «Ամերիկայի ձայն»
Չորքեշաբթի օրը Ֆեյսբուքի գլխավոր տնօրեն Մարք Ցուկերբերգը Կոնգրեսում տված վկայության ժամանակ, փորձել է մեղմել օրենդսդիրների անհանգստությունը համաշխարհային թվային արժույթի գործարկման շուրջ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5138143.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Հանձնաժողովի առջև ելույթի ժամանակ Ցուկերբերգը խոստովանեց, որ 2020 թվականին նախատեսված մեկնարկը «ռիսկային նախագիծ է», սակայն նա նաև նշեց, որ կրիպտոարժույթը՝ բանկային հաշվեհամար չունեցող միլիոնավոր ամերիկացիներին հնարավորություն կընձեռի անվտանգ կերպով ֆոնդային փոխանցումներ կատարել:
Ֆեյսբուքի կանոններն ու գործելաոճը նույնպես չվրիպեցին օրենսդիրների ուշադրությունից: Հանձնաժողովի անդամները հիշատակեցին ընկերության կողմից՝ ԱՄՆ-ի ընտրություններում օտարերկյա միջամտությունների և քաղաքական գովազդները չվերահսկելու մասին:
Այս սկանդալը Վաշինգտոնում կասկածի տակ է դրել ընկերության հեղինակությունն ու իր՝ 2 միլիարդ 4 հարյուր միլիոն օգտատերերին թվային արժույթ տրամադրելու կարողությունը:
Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի նախագահ Մաքսին Ուոթերսը կրկին կոչ արեց կասեցնել թվային արժույթի մեկնարկն ու նույնիսկ առաջարկեց մասնատել ընկերությունը:
Նմանատիպ նյութեր
2896 դիտում
13:36 28-03-2018
Մարկ Ցուկերբերգը ելույթ կունենա ԱՄՆ-ի Կոնգրեսում
3692 դիտում
11:00 11-04-2018
Մարկ Ցուկերբերգը շուրջ 5 ժամ ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում
4306 դիտում
09:50 10-04-2018
ԱՄՆ Կոնգրեսն այսօր լսելու է «Ֆեյսբուքի» գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին. «Ամերիկայի ձայն»