Մարկ Ցուկերբերգը ելույթ կունենա ԱՄՆ-ի Կոնգրեսում
Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը Կոնգրեսում ելույթ կունենա ապրիլի 12-ին: Այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը:
Տեղեկատվությունը հավաստել Է Կոնգրեսի աղբյուրը, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչը:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել Էր, որ Facebook-ում «այժմ պատրաստում են ռազմավարություն», որին Ցուկերբերգը կհետևի ելույթի ժամանակ: Ընկերությունն ընթացիկ ամսում ավելի վաղ հայտնվել է սկանդալի կենտրոնում: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել Է հավաքել Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի:
Ստեղծված ալգորիթմը հեշտացրել է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար: