4228 դիտում
09:50 10-04-2018
ԱՄՆ Կոնգրեսն այսօր լսելու է «Ֆեյսբուքի» գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին. «Ամերիկայի ձայն»
Մարք Ցուքերբերգը միշտ էլ ընդունել է իր սխալները: Սակայն ընկերության ոչ բոլոր պատասխանատուներն են ընդունում դրանք:
87 միլիոն օգտատերերի անհատական տվյալները վերջերս Քեմբրիջ Անալիթիկայի կողմից շահագործվելու փաստի առնչությամբ ընկերության մի շարք պաշտոնյաներ ասում են, թե օգտատերերն իրենք են որոշել իրենց տվյալները հասանելի դարձնել համացանցում:
Ինչպես պաշտոնյաներից Շերիլ Սենդբերգն է ասում, «Խնդիրը կապված է հենց այն տեղեկությունների հետ, որոնք օգտատերերն իրենք են տեղադրել «Ֆեյսբուքի» հրապարակային էջում»:
Հենց նման խնդիրների ու դրանք արդարացնելու փաստերի մասին է սկսվելու լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում: Այս մասին հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4339095.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Ինչպես Ժողովրդավարության և տեխնոլոգիայի կենտրոնի վերլուծաբան Ջոզեֆ Ջերոմն է ասում, «Միացյալ Նահանգներում այն ինչ տեղի է ունենում առցանց էջերում, այդ թվում «Ֆեյսբուք»-ում, ամեն ինչ կառավարվում է ինքնուրույն: Եվ ստուգումները և օրենքների կիրառումը ոչ միշտ է տեղի ունենում գերմաքուր ձևերով»:
Դա նշանակում է, որ տեխնոլոգիական ընկերությունները միշտ էլ համեմատաբար փոքր գին են վճարում իրենց սխալ արարքների համար:
«ԱՄՆ-ի առևտրի դաշնային հանձնաժողովը «Գուգլ»-ին տուգանեց քսան միլիոն դոլար: Սակայն սա այս ընկերության միայն կես օրվա եկամուտն է: Այնպես որ, նման տուգանքները իրենց բիզնեսը նման կերպ շարունակելու գինն է»,- ասում է Ջերոմը:
Ինչպես Սենդբերգն է ասում, իրենք հավատում էին, որ մի օր մարդիկ իրենց տեսակետներն ու տվյալներն իրար կներկայացնեն անկաշկանդ ձևով: Ու մենք չէինք ենթադրում, որ դրանից մի օր վատ բան դուրս կգար, ասում է նա:
Իսկ երբ գա երեքշաբթին, նրանք ստիպված կլինեն այդ մասին խորհել շատ ավելի խորը:
Նմանատիպ նյութեր
3068 դիտում
10:12 11-04-2018
«Ֆեյսբուքի» գործադիր տնօրենը պատասխանել ԱՄՆ Կոնգրեսի անդամների հարցերին.«Ամերիկայի ձայն»
1271 դիտում
12:18 11-11-2016
Մարկ Ցուկերբերգին մեղադրել են Դոնալդ Թրամփի օգտին Facebook-ն աշխատացնելու մեջ
1888 դիտում
09:25 25-10-2019
Ցուկերբերգը ԱՄՆ կոնգրեսում ներկայացրել է Ֆեյսբուքի թվային արժույթի մանրամասները․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1072 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան