211652_close_icon
views-count277149 դիտում article-date 00:04 25-10-2019

Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում. հայտնաբերվել է կասկածելի իր. ժամանել են մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ ու բժիշկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում կասկածելի պայթուցիկ կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության մեծ թվով աշխատակիցներ։ Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, Հոգեբանական խորհրդակցության գծով հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը եւ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը: Կասկածելի իրը հայտնաբերվել է, սակայն մասնագետները պետք է պարզեն՝ արդյո՞ք դա պայթուցիկ է, թե՞ ինչ-որ զանգված։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր