211652_close_icon
views-count1490 դիտում article-date 20:35 24-10-2019

Ժամանակավորապես կդադարեցվի Վարդենիկ համայնքի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր