211652_close_icon
views-count713 դիտում article-date 11:16 14-05-2020

Մայիսի 15-ին կդադարեցվի Սևան քաղաքի որոշ հասցեների և Վարդենիկ գյուղի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Գեզարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 148, 150, 152, Սայաթ-Նովա փողոցի թիվ 13 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից հանրային օբյեկտների և Վարդենիկ գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր