211652_close_icon
views-count1392 դիտում article-date 09:36 24-10-2019

Սիրիայում իրավիճակը վերահսկողության տակ է. դեսպանը մանրամասներ է հայտնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ հարցազրույցում ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Ռաջ Իբրահիմը, դրական գնահատելով հայ-սիրիական հարաբերությունները, շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելության համար։ «Գիտեք, թե որքան խորը և ամուր են հայ-սիրիական հարաբերությունները, հիանալի և գերազանց»,- ասել է Մոհամմեդ Ռաջ Իբրահիմը: Նա, ի դեպ, երեկ խորհրդարանում հանդիպել է Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի պատգամավորների հետ և հանդիպումից հետո «Ժողովուրդ օրաթերթին ասել, որ քննարկել են Թուրքիայի ագրեսիան, ապօրինի ներխուժումը Սիրիայի տարածք: «Սիրիայում կատարվող վերջին զարգացումները անպայման պետք է հանգեցնեն նրան, որ Սիրիայի բանակն իր վերահսկողությունը հաստատի երկրի ամբողջ տարածքում»,- ասել է դեսպանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր