211652_close_icon
views-count1995 դիտում article-date 18:46 23-10-2019

Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակում է կատարվել

Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա։ Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը` դատապարտելով այդ արարքը: «Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ», - գրել է Տոլմաջյանը։ Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր նաև, որ հարձակում է կատարվել Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա: Դեսպանը խստորեն դատապարտել էր նաև այդ վանդալիզմը և ասել, որ դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ։

Նմանատիպ նյութեր