1251 դիտում
20:58 23-10-2019
ԱՆ հայտարարությունը՝ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման մասին
Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի՝ որակավորման ստուգում (այսուհետ՝ որակավորման ստուգում) անցկացնելու մասին:
Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի՝ որակավորման ստուգման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն բոլոր գործունակ անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ), բացի ժեստերի լեզվի թարգմանչի վկայական ստանալու համար դիմածներից:
Դիմողը արդարադատության նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8) պետք է ներկայացնի՝
1)դիմում որտեղ պետք է նշվեն՝
ա) դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).
բ) այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) դիմողն իրականացնելու է թարգմանությունը.
գ) դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
դ) դիմողի գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) 2 գունավոր լուսանկար՝ 4x6 չափսի.
3)անձնագիր և անձնագրի պատճեն.
4) բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմների) պատճենները.
5) պետական տուրքի վճարման անդորրագիր` 20000 ՀՀ դրամի չափով՝ մուծված ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի 900005163630 հաշվին.
6) փորձագիտական աշխատանքի ստուգման դիմաց վճարման անդորրագիր՝ ռուսերեն և անգլերեն լեզուների ստուգման համար 15.000 ՀՀ դրամի չափով, իսկ այլ օտար լեզուների ստուգման համար՝ 21000 ՀՀ դրամի չափով, մուծված ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական բաժանմունքում արդարադատության նախարարության համար բացված 900013194056 արտաբյուջետային հաշվին:
Համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմներ) պատճենները ներառում են՝
ա) պետական հավատարմագրված հաստատությունից ձեռք բերված համապատասխան լեզվին տիրապետելու մասին տեղեկանքներ կամ վկայականներ,
բ) համապատասխան լեզվի դասընթացները ավարտելու մասին վկայականներ,
գ) տվյալ օտար լեզվով բարձրագույն կամ միջնակարգ կրթության մասին վկայական (դիպլոմ),
դ) լեզվի իմացությունը հաստատելու իրավասություն ունեցող կրթական հաստատության կամ կազմակերպության կողմից տրամադրված ցանկացած փաստաթուղթ:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թվականի նոյեմբերի 7-ը մինչև ժամը 16.00-ը (փաստաթղթերը ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը 9.30-12.30 և 14.30-16.00):
Որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ:
Որակավորման ստուգման համար դիմողներին տրվելու են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից, որոնք ենթակա չեն նախօրոք հրապարակման: Ստուգման ընթացքում դիմողն իրավունք ունի օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից: Արգելվում է օգտագործել ցանկացած տեսակի հեռահաղորդակցության միջոցներ:
Ստուգումների արդյունքները գնահատվում են 20 միավորի համակարգով, 17 և բարձր միավորի դեպքում աշխատանքը համարվում է դրական:
Որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:
Ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողը պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ: Հեռախոսազանգով, փոստային առաքմամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ նախատեսված չեն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի քարտուղար` Նաիրա Սեդրակյանին (010)594057 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
1302 դիտում
20:30 19-10-2022
ԱՆ-ն հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգում անցկացնելու մասին
1154 դիտում
15:14 05-12-2014
Մեկնարկել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումը
1151 դիտում
14:00 06-12-2014
Մեկնարկել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումը
Այս բաժնից
526 դիտում
18:45 26-11-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
667 դիտում
18:32 26-11-2024
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
556 դիտում
18:20 26-11-2024
Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ