Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը
Հոկտեմբերի 23-ին, ժամը 09:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 45 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: