Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը
Հունիսի 25-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցում՝ Երգի պետական թատրոնի մոտակայքում կայանված ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են ՎԱԶ-2107 մակնիշի 35 sx 558 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի արտահոսքը: